1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համացանցում Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուր է բացվել

Համացանցում Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուր է բացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է Հայաստանի պատմական Անի մայրաքաղաքի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տուրը ներկայացրել է թուրքական 360tr.com կայքը` Թուրքիայի պատմամշակութային հուշարձանների 3D վիրտուալ տուրերի նախագծի շրջանակում` հատուկ նշելով, որ ներկայացվում է Անիի հայկական տաճարը: Մայր տաճարը 3D տարածական ծավալում ներկայացված է 9 կետից արված լուսանկարների համադրման միջոցով, որոնք խոշորացնելու կամ փոքրացնելու միջոցով հնարավոր է դառնում եկեղեցին դիտել ներսից եւ դրսից:

Անիի Մայր տաճարը` Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցին, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: Այն դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին:

Տաճարի 3D պատկերը կարելի է դիտել այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]