1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինացի օլիմպիականները Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կոչ են արել

Ուկրաինացի օլիմպիականները Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Ուկրաինայի օլիմպիական հավաքականը վերջին օրերին  Ուկրաինայում քաղաքական լարվածության հետեւանքով մարդկանց զոհերի կապակցությամբ դիմել է իր հայրենակիցներին խաղաղություն հաստատելու կոչով: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի  կայքը, դիմումի մեջ մասնավորապես ասված Է. «Մենք ցնցված ենք մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից, մարդկանց զոհերի դեպքերից: Ուկրաինայում բնակվում են մեր ընտանիքները, ազգականները, մտերիմները, եւ մենք խորապես սգում ենք մարդկանց զոհերի կապակցությամբ»:

Ուկրանիացի մարզիկները կոչ են արել ընդհանուր ջանքերով խաղաղություն եւ միասնություն հաստատել Ուկրաինայում եւ նշել, որ վստահում են ուկրաինական ժողովրդի իմաստությանը, ինչպես նաեւ հույս հայտնել, որ համատեղ ուժերով ի վիճակի կլինեն Ուկրաինայում անդորր հաստատել: Նրանք նշում են նաեւ, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Սոչիում ուկրաինական սպորտը հաղթանակներ ունենա եւ, ի նշան դրա, բարձրացվի Ուկրաինայի դրոշը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]