Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Սասունիկում մանկապարտեզ է կառուցվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Սասունիկում 
մանկապարտեզ է կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մանկապարտեզ է կառուցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից, ծրագիրը համաֆինանսավորում է Սասունիկի գյուղապետարանը: Երկհարկանի մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչև 90 երեխա: Այժմ ընթանում են հիմքերի փորման աշխատանքները:

Գյուղի նախկին մանկապերտեզը 1998 թվականից չի գործում: «Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային ամեն օր Աշտարակ տանել-բերել, դեռ մի բան էլ ավելի բարձր վարձավճարով»,- մտահոգություն է հայտնել գյուղապետը և կարևորել նաև ոռոգման ջրի համակարգի անցկացումն ու գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Որպես ձեռքբերում` գյուղապետը նշել է, որ տարեսկզբից գյուղում արդեն 22 ամուսնություն է եղել:

Սասունիկ համայնքի կազմում ընդգրկված է նաև Բաքվի փախստականներով վերաբնակեցված Կարին գյուղը: Համայնքի շուրջ 4000 բնակիչները հիմնականում զբաղված են խաղողագործությամբ և անասնապահությամբ: Ավելի քան 100 մարդ աշխատում է Սասունիկի (Armenia Wine) գինու գործարանում:

Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի մեր հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ հիմնանորոգվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան ծնարանն ու վիրահատարանը` 2009թ., Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը` 2011թ., Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզը` 2012թ.: Բրիտանիայի համայնքի շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանի շուրջ 2 տասնյակ սահմանամերձ դպրոցներ ստացել են դպորցական գույք և պարագաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]