Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պլյուշչենկոն հրաժարվել է ելույթ ունենալ Օլիմպիական խաղերի գեղասահքի կարճ ծրագրում

Պլյուշչենկոն  հրաժարվել է ելույթ ունենալ Օլիմպիական խաղերի գեղասահքի կարճ 
ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն  Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է ելույթ ունենալ Սոչիի Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հինգշաբթի օրը  ռուս գեղասահորդը կարճ ծրագրում պետք է ելույթ ունենար յոթերորդը: «Եվգենի Պլյուշչենկոյի մեջքի վնասվածքը սրվել է հինգշբաբթի օրը կայացած մարզումների ժամանկ: Կովտունը պատրաստ չէր մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին, Ռուսաստանն ընտրության հնարավորություն ուներ՝ թողեցին Պլյուշչենկոյին»,- մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

Պլուշչենկոն արդեն մեկ ոսկե մեդալ է նվաճել Սոչիի Օլիմպիական խաղերում՝ Ռուսաստանի հավաքականի հետ, թիմային մրցաշարում: Ազատ ծրագրում ոչ այնքան հաջող ելույթից հետո նա հայտարարել էր, որ մեջքի ցավեր ունի: Շատերը դա ակնարկ ընդունեցին, որ նա դուրս է գալիս անհատական մրցույթից` իր տեղը զիջելով երիտասարդ գեղասահորդ Մաքսիմ Կոտուվին, սակայն օլիմպիական չեմպիոնը որոշել էր շարունակել ելույթները Սոչիում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]