Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկահայ երաժիշտը ֆիլմ կնկարահանի Դեթրոյթի հայկական երաժշտական մշակույթի մասին

Ամերիկահայ երաժիշտը ֆիլմ կնկարահանի Դեթրոյթի հայկական երաժշտական 
մշակույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ երաժիշտ և մտավորական Արա Թոփուզյանը մտադիր է ֆիլմ նկարահանել Դեթրոյթի հայկական երաժշտական պատմության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Hometown life կայքը, ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին և կհամընկնի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նկարահանման հարցում Արա Թոփուզյանին օգնելու է պատմաբան Բրայան Գոլդենը, և եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, այն կցուցադրվի ամերիկյան PBS հեռուստատեսային ցանցով: «Իմ նպատակն է ցույց տալ Դեթրոյթի պատմության թաքնված կողմը: Մեր երաժշտությունը բնութագրական է տխրության, ուրախության, հարսանիքների, խնջույքների և պիկնիկների համար»,- նշել է Արա Թոփուզյանը:

 Մինչև 1915 թվականի ցեղասպանությունը Դեթրոյթում բնակվել են 3-4 հազար հայեր, իսկ ցեղասպանությունից հետո նրանց թիվը հասել է 30 հազարի: Հայերն իրենց հետ բերել են իրենց մշակույթը, երաժշտությունը: «Նրանք նվագարկիչներ չունեին, բայց մտապահել էին մեղեդիները և դրանք կյանքի կոչել այստեղ` վերականգնելով իրենց կորցրած մշակույթը»,- ասել է Թոփուզյանը: Հեղինակն այս մասին է ֆիլմի միջոցով ցանկանում պատմել աշխարհին:

Սկզբում հայ երաժիշտները նվագում էին եկեղեցիներում, համայնքային կենտրոններում, մինչև որ ակումբների տերերը նկատեցին, որ հայկական երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում և հայ երաժիշտներին հրավիրեցին շաբաթական մի քանի երեկո ելույթ ունենալ իրենց ակումբներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]