Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սոչի 2014. Սոչիի Խաղերի մեդալների համար ամենաառատաձեռն դրամական հավելավճարներն իր ատլետներին խոստացել Է Ղազախստանը

Սոչի 2014. Սոչիի Խաղերի մեդալների համար ամենաառատաձեռն դրամական 
հավելավճարներն իր 
ատլետներին խոստացել Է Ղազախստանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում իր մարզիկներին ամենաառատաձեռն դրամական հավելավճարները խոստացել են Ղազախստանի, Լատվիայի, Իտալիայի, Բելառուսի, Էստոնիայի եւ Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեները (ԱՕԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ղազախստանցի ատլետները, եթե ոսկի նվաճեն, կարող են իրենց պարգեւների համար Ազգային օլիմպիական կոմիտեից ակնկալել  250 հազար դոլար, արծաթի համար՝ 150 հազար դոլար, բրոնզի՝ 75 հազար դոլար: 

Լատվիացի մարզիկները՝ համապատասխանաբար՝ 192,8 հազար, 96,4 հազար եւ 67,5 հազար դոլար: Իտալացիները՝ 189,8 հազար, 101,7 հազար եւ 67,8 հազար դոլար: Բելառուսները՝ 150 հազար, 75 հազար եւ 50 հազար դոլար: Էստոնացիները՝ 138,5 հազար, 92,3 հազար եւ 60,6 հազար դոլար: Ուկրաինացիները՝ 125 հազար, 80 հազար եւ 55 հազար դոլար:

Ռուսաստանի հավաքականի մարզիկները կստանան 4 միլիոն ռուբլի (մոտավորապես 113,2 հազար դոլար) ոսկու համար, 2,5 միլիոն ռուբլի (70,8 հազար դոլար)՝ արծաթի եւ 1,7 միլիոն ռուբլի (48 հազար դոլար)՝ բրոնզի համար:

Շվեյցարիայի ԱՕԿ-ը պարգեւները սահմանել Է 88,6 հազար, 77,5 հազար եւ 66,45 հազար դոլարի չափով:

Ֆրանսիացի ատլետներին խոստացվել են 67,8 հազար, 27,1 հազար եւ 17,6 հազար դոլար: Հոլանդացիներին՝ 40,6 հազար, 30,5 հազար եւ 20,3 հազար դոլար: Ֆիններին՝ 40,6 հազար, 20,3 հազար եւ 13,5 հազար դոլար: Ճապոնացիներին՝ 29,3 հազար, 19,6 հազար եւ 9,8 հազար դոլար:

Ամերիկացի չեմպիոններին եւ մրցանակակիրներին հասնում Է 25 հազար, 15 հազար եւ 10 հազար դոլար: Գերմանացիների վարձատրումներն ավելի համեստ են՝ 20,3 հազար, 13,5 հազար եւ 10,15 հազար դոլար:

Կանադայի ԱՕԿ-ը հաշվարկել Է, որ ատլետների համար միանգամայն բավարար խթան կդառնան 17,9 հազար դոլարը ոսկու համար, 13,4 հազարն՝ արծաթի եւ 8,9 հազարը՝ բրոնզի համար:

Էլ ավելի քիչ են ավստրալացիների հավելավճարները՝ 13 հազար, 8,7 հազար եւ 6,5 հազար դոլար:        

Ոչ մի կարգի դրամական վարձատրություն չեն ստանա, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ Խորվաթիայի մարզիկները: Ինչպես պարզաբանել Է Շվեդիայի ԱՕԿ-ի ներկայացուցիչ Բիեռն Ֆոլինը, «մենք մեզ տրամադրված բոլոր փողերը ծախսում ենք Օլիմպիադաներին մարզիկների պատրաստման համար, մասնավորապես, ամեն տարի 8 միլիոն եվրո (11 միլիոն դոլար) Է ծախսվում մարզական ճամբարների, մարզիչների եւ ատլետներին տրվող դրամական լրավճարների վրա»:    

Ավստրիայի կառավարությունն օլիմպիական չեմպիոններ դարձած իր մարզիկներին Է տալիս 17 արծաթե դրամ՝ 21,6 հազար դոլար արժողությամբ: Արծաթե եւ բրոնզե մրցանակակիրներն ստանում են համապատասխանաբար 13-ական եւ 11-ական նույնպիսի մետաղադրամներ: 

Ատլետների խթանման հետաքրքրական ծրագիր Է մշակել Հարավային Կորեայի կառավարությունը, որը ոսկու համար խոստացել Է 62 հազար դոլար, արծաթի համար՝ 51,67 հազար եւ բրոնզի՝ 36,17 հազար: Մարզիկներին առաջարկվում Է կատարել ընտրություն. այդ փողն ստանալ միանգամից ամբողջությամբ կամ համաձայնել ցմահ «օլիմպիական թոշակի»:   

Երկրորդ տարբերակի դեպքում չեմպիոններին մինչեւ նրանց կյանքի վերջը ամսական կվճարվի 923 դոլար, արծաթե մրցանակակիրներին՝ 692 դոլար, բրոնզե մրցանակակիրներին՝ 484 դոլար: Եվ հարավկորեացի ատլետների մեծ մասը նախապատվությունը տալիս Է հավելավճարների ստացման այս սխեմային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]