Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոչի 2014. Տոմսերի համար հերթեր են գոյանում

Սոչի 2014. Տոմսերի համար հերթեր են գոյանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչներն նպատակադրվել են ավելացնելւ տոմսարկղերի քանակը:

«Տոմսերի պահանջարկը շատ մեծ է: Այժմ մենք անցել ենք տոմսերի առցանց վաճառքի: Տոմսերի համար հերթեր են գոյանում, այդ նպատակով նոր տոմսարկղեր կհիմնվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոյի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը անցկացվում են փետրվարի 7-23-ը: Այնուհետև` մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի Ձմեռային պարալիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի ձմեռային խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 98 հավաքածուներ, իսկ Պարալիմպիական խաղերում` 72:

Ձմեռային խաղերին մասնակցում է ավելի քան 2,8 հազար մարզիկ 88 երկրից: Սոչիի Օլիմպիադան գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերը` մասնակից երկրների թվով: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրի մարզիկ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]