Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոչիի օլիմպիական խաղերի այցելուները կօգտնվեն հայկական խոհանոցից. CNN

Սոչիի օլիմպիական խաղերի այցելուները կօգտնվեն հայկական խոհանոցից. CNN

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի Ձմեռային օլիպիական խաղերը հյուրընկալող ռուսական Սոչի քաղաքն աննախադեպ նախապատրաստթյուններ է տեսել սպորտային համաշխարհային իրադարձությանն ընդառաջ: CNN-ը փորձել է բացահայտել, թե ինչպես է քաղաքը պատրաստվում Օլիմպիական խաղերին` զարմացնելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանող իր հյուրերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սոչիի  ինն առանձնահատկությունները:

 Առաջին հերթին Սոչին հայտնի է իր նախագահական ամառանոցներով: Յուրաքանչյուրն, ով «իրենից ինչ-որ բան է ներկյացնում», ձգտում է ամառանոց գնել այնտեղ: Քաղաքը մեծ վայելում ձեռք բերեց, երբ կոմունիստական առաջնորդ Իոսիֆ Ստալինը 1930-ական թվականներին ամառանոց կառուցեց այնտեղ: Դրանից ի վեր բոլոր ռուսական ղեկավարները, այդ թվում` ՌԴ ներկայիս Նախագահ Վլադիմիր Պուտինը, պարտադիր Սոչիում իրենց ամառանոցն են գնում:

Երկրորդ զարմանալի փաստն այն է, որ իրականում Սոչիի օլիմպիական խաղերն անցկացվելու են քաղաքի տարածքից դուրս: Մարզիկները մրցելու են Ադլերում:

Չորրորդ. Օլիմպիական խաղերի ընթացքում քաղաքի բարերում և ռեստորաններում չի թույլատրվի ծխել: Ծխախոտի վաճառքը և ծխելն արգելվելու են հասարակական վայրերում, բացառությամբ դրա համար նախատեսված հատուկ վայրերի: Սա իսկական փորձություն է երկրի բնակիչներ համար, որի չափահաս բնակչության 60 տոկոսը ծխող է:  Հնարավոր չէ գտնվել Ռուսաստանում և մոտակայքում կրակայրիչ չգտնել: Հոկտեմբերին, օրինակ, դա օնգեց արագորեն վառել մարած Օլիմպիական կրակը:  Սակայն Օիլիմպիական կոմիտեն հանձն է առել իրականացնել ծխախոտից ազատ միջոցառում:

 Հինգերորդ հետաքրքրական փաստն այն է, որ Սոչիում համասեռամոլների բարեր կան և դա այն դեպքում, երբ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի համաձայն` քաղաքում համասեռամոլներ չկան: Օրինակ` «Կաբարե Մայակ»  կոչվող ժամանցի վայրը կեսգիշերային շոուներ է անցկացնում համասեռական կաբարե-երգիչների կատարմամբ:

Սոչիի վեցերորդ առանձնահատկությունը. Սոչիում են մարզել տիեզերք թռած առաջին շիմպանզեին: 1983 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի կողմից տիեզերք ուղարկված առաջին կապիկներին մարզել են հենց Սոչիում:

Յոթերորդ և հայերի համար ամենահետաքրքիր փաստն այն է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում զբոսաշրջիկներին մատուցվող խոհանոցը կարող է հայկական կամ վրացական լինել: Բանն այն է, որ Սոչիի բնակչության 20 տոկոսը հայեր են, ինչպես նաև այն շատ մոտ է Վրաստանին, և քաղաքի խոհանոցում լայնորեն օգտագործվում են հայկական և վրացական ուտեստներ:

Սոչիում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեծ թվով մշակութային արժեքներ: Այնտեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ հատուկ պահպանվող տարածքներից մեկը, ուր պահվում են 30 տեսակի էնդեմիկ կաթնասուններ` կովկասյան բիզոնը, պարսկական հովազը, որ 2014 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմանն է:

Եվ վերջապես իններորդ առանձնահատկությունն այն, է, որ թեև Ռուսաստանն աշխահին լայնորեն հայտնի է իր օղով, սակայն Սոչի քաղաքում մարդիկ հաճախ նախընտում են վրացական «ճաճա» կոչվող ալկոհոլային խմիչքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]