Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադայի բացմանը

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին Սոչիի Ձմեռային օլիմպիադայի 
բացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի անդամներ, դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը մասնակցեցին Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում այս րոպեներին ընթացող  բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի երթի դրոշակակիրն էր Սերգեյ Միքայելյանը:

Օլիմպիադայի բացմանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

Սոչիի Օլիմպիական խաղերում կխաղարկվեն 15 մարզաձեւերի մեդալների 98 լրակազմեր: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]