Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոչի-2014. Հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը հայտնի են

Սոչի-2014. Հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների օրերն ու ժամերն արդեն հայտնի են: Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը մրցասպարեզ դուրս կգան փետրվարի 9-ին ժամը 14:00 – 16:00 (դահուկավազք, սքիաթլոն, 15/15 կմ): Նույն մարզիկները ելույթները կշարունակեն նաև փետրվարի 11-ին, ժամը 14:00 – 15:00, 16:00 – 17:30,    այս անգամ  դահուկավազքի  սպրինտ և ազատ ոճի ձևերում: Փետրվարի 13-ին կանանց  դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00 – 15:30): Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00 – 15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:

Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Վերջինս հանդես կգա փետրվարի 19-ին (14:30 – 16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45 – 18:15 և 20:15 – 21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00 – 13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սոչի-2014 ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կցուցադրվի «Առաջին ալիք»-ի եթերում 20:14-ին: Բացման արարողությունը կմեկնաբանեն «Առաջին ալիք»-ի մարզական մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Մենուա Մեհրաբյանը, ինչպես նաեւ Գոհար Գասպարյանը: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին, 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]