Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սոչիի օլիմպիական խաղերի բացումը անկնկալ կդառնա

Սոչիի օլիմպիական խաղերի բացումը անկնկալ կդառնա

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ասել Է, որ փետրվարի 7-ին մեկնարկող Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տպավորիչ կլինի եւ անակնկալ բոլորի համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Մուտկոն նշել Է. «Շնորհակալ եմ այն մարզասերներին, ովքեր դիտել են բացման արարողության փորձերը, բայց դրանցից որեւԷ լուսանկար ինտերնետում չեն տեղադրել»:

Նրա խոսքով`  Սոչիի օլիմպիական խաղերը ընդհանրապես բարձր մակարդակով կանցկացվեն:

Սոչիի օլիմպիադան կավարտվի փետրվարի 23-ին, երբ կանցկացվեն վերջին մրցումները, այդ թվում՝ լեռնադահուկային սպորտում, որին կմասնակցի նաեւ հայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]