1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվան կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել հակամարտություններն ամբողջ աշխարհում

Մոսկվան կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել հակամարտություններն ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, առաջին հերթին Սիրիայում, զինադադար հայտարարել Օլիմպիադայի եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ձմեռային Օլիմպիադայի կազմակերպիչ, հաստատակամորեն կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, անկախ երկրներից ու մայրցամաքներից, այդ ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»:

Առաջին հերթին մեր կոչն ուղղված Է Սիրիայի արյունահեղ հակամարտության կողմերին, որը ապակայունացնող լուրջ ազդեցություն Է գործում ոչ միայն այդ երկրի իրադրության վրա, այլեւ ամբողջ տարածաշրջանում»,-փետրվարի 6-ին հաղորդվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ նույնպես կոչ Է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները: : 

Պան Գի Մունը ողբերգություն Է համարել այն, որ աշխարհում ոչ բոլոր ռազմական հակամարտություններն են դադարեցվել: «Դա  լուրջ անհանգստություն Է առաջացնում: Ես բոլորին կոչ եմ անում վայր դնելու զենքը թեկուզեւ Սոչիի Խաղերի ընթացքում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է աշխարհի մի շարք երկրներում տակավին արյուն հեղվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]