Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել բոլոր ռազմական հակամարտությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել բոլոր ռազմական հակամարտությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 126-րդ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ: 

Պան Գի Մունը ողբերգություն Է համարել այն, որ աշխարհում ոչ բոլոր ռազմական հակամարտություններն են դադարեցվել: «Դա  լուրջ անհանգստություն Է առաջացնում: Ես բոլորին կոչ եմ անում վայր դնելու զենքը թեկուզեւ Սոչիի Խաղերի ընթացքում»,- ասել Է նա՝ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի այն հարցին, թե ինչու Է աշխարհի մի շարք երկրներում տակավին արյուն հեղվում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ Է մասնակցել ՄՕԿ-ի նստաշրջանին, որին նրան հրավիրել Էր կազմակերպության ղեկավար Թոմաս Բախը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]