Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն պարտավոր է աջակցել Հայաստանին

Պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ-ն պարտավոր է աջակցել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ 5 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Հայաստանին պատերազմ հայտարարելու դեպքում, հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը, ՀԱՊԿ-ն պետք է աջակցի Հայաստանին: Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն անչափ կարեւորում է ՀԱՊԿ անդամ պետություն լինելու հանգամանքը, մանավանդ որ երկիրը կազմակերպության հիմնադիր պետություններից մեկն է:

«ՀԱՊԿ ռազմաքաղաքական զարգացման, մանավանդ, ռազմական բաղադրիչի կատարելագործման ուղղությամբ բավական լուրջ աշխատանքներ ենք իրականացնում, և նաև տարբեր միջոցառումներին մեր մասնակցությամբ համապատասխան պարտադրման դաշտ ենք ստեղծում, որ եթե վաղը Հայաստանին աջակցելու անհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ պետությունները, գոյություն ունեցող կանոնադրության համաձայն, գան և աջակցեն Հայաստանին: Նրանք պարտավոր են դա իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ ապագան ցույց կտա, թե ինչպես կստացվի, և ինչպիսի դերակատարություն կունենան մնացած այլ կազմակերպությունները, ինչ ձեւաչափով ներառված կլինեն մանավանդ ՀԱՊԿ անդամ միջինասիական պետությունները:

«Համենայն դեպս, այսօր գոյություն ունեցող կանոնադրությունը և այսօրվա միջոցառումները, հատկապես զորավարժություններին անդամ-երկրների մասնակցությունը որոշակի վստահություն է ներշնչում, որ նրանք պարտավոր են այդ ամենն իրականացնել»- ասաց Սեյրան Օհանյանը: 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական դաշինք է, որն ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ անդամ են երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]