Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարից 15 միլիոն դրամը կուղղի սիրիահայերի կարիքներին

«Հայաստան» հիմնադրամը հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարից 15 
միլիոն դրամը կուղղի սիրիահայերի կարիքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2014 թվականին շարունակելու է սիրիահայերի օգնության բարեգործական աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հիմնադրամի պաշտոնական կայքը, 2014 թվականի սկզբներին հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուռի հավաքած 100 հազար եվրո գումարը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի միջնոդությամբ կտրամադրվի տարբեր մարդասիրական նախագծերի իրականացմանը, իսկ Գերմանիայի մասնաճյուղն արդեն 35 հազար եվրո է փոխանցել «Սիրիահայերի արտակարգ իրավիճակների և վերականգնողական հանձնաժողովին»:

Բացի դրանից, 2013 թվականի հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված 15 միլիոն դրամը կուղղվի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքները հոգալուն: Այդ գումարով կվճարվեն սիրիահայ ուսանողների ուսման վարձերը, առանձին անհատների վիրահատությունների և թաղման ծախսերը: Ծրագրի շահառուներին ընտրում է Սփյուռքի նախարարությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքված միջոցները մինչև օրս օգտագործել է մի շարք առողջապահական, կրթական և սոցիալական աջակցության ծրագրերի ներդրման համար: 2013թ-ի հունիսի դրությամբ 100 000 եվրո (Ֆրանսիայի տեղական մարմին), 12 000 եվրո (Գերմանիայի տեղական մարմին), 100 000 ԱՄՆ դոլար (Լիբանանի տեղական մարմին) ուղղվել են Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների տարբեր կարիքների լուծմանը: Գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին որպես աշխատավարձ: 
Հիմնադրամի Բրազիլիայի (15 000 դոլար), Արգենտինայի, Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով Հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, ինչպես նաեւ վեց սիրիահայի սրտի վիրահատության եւ երեքի հուղարկավորության ծախսերը: Հիմնադրամի Արեւմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10 000 ԱՄՆ դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներ: Գործարարներ Հրայր Հովնանյանի եւ Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով հիմնադրամը ֆինանսավորել էր Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]