Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օլիմպիական ջահը հատում Է վերջին փուլը

Օլիմպիական ջահը հատում Է վերջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը հասել Է Կրասնոդար: Այստեղից 300 ջահակիրներ, որոնց թվում են տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը, հեռուստալրագրող եւ գիտնական Նիկոլայ Դրոզդովը եւ այլ ճանաչված մարդիկ, այն կհասցնեն Սոչի: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսիա» հեռուստաալիքը: Կրասնոդար-Սոչի հատվածը, փաստորեն, օլիմպիական ջահի վերջին` 4-րդ փուլի  եզրափակիչ մասն Է:

Առ այսօր ջահը հատել Է 64700 կիլոմետր, եղել Է տիեզերքում, Հյուսիսային բեւեռում, Բայկալ լճի հատակում, իսկ փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայանալիք օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողության ժամանակ կավարտի իր 65000 կիլոմետրանոց ուղեւորությոնը Հունաստանի հին Օլիմպիայից դեպի Սոչի: Կրասնոդարից դեպի Սոչի ջահի ճանապարհը կկազմի 300 կիլոմետր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]