Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը Չինաստանի համար տնտեսական լավ գործընկեր է. Թիեն Չանչուն

Հայաստանը Չինաստանի համար տնտեսական լավ գործընկեր է. Թիեն Չանչուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը զարգանում է տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանարպետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Չանչունը, ում գնահատմամբ` Հայաստանը Չինաստանի համար առաջին հերթին տնտեսական լավ գործընկեր է: «Մեր համագործակցությունը էկոնոմիկայի ոլորտում շարունակական է և ունի զարգացման լուրջ նախադրյալներ: Երկկողմ հարաբերությունների օրակարգային խնդիրներից մեկը տնտեսական կապերի զարգացումն է»,- նշեց դեսպանը: Նրա խոսքով` Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը ֆինանսական և տեխնիկական աջակցությունն է: Դրա մասին է վկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի` 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրված` Հայաստանին լրացուցիչ 100 մլն յուանի աջակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համաձայնագիրը, որը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, ինչը կարեւոր քայլ է տնտեսական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում

Թիեն Չանչունի համար համագործակցության լավագույն օրինակ է այն, որ Հայաստանի և Չինաստանի  բուհերի միջև իրականացվում են մի շարք կրթական փոխանակման ծրագրեր: «Ամեն տարի հայ ուսանողները մեկնում են Չինաստան, և մոտ 20 չինացի տարեկան Հայաստանում ուսում ստանալու հնարավորություն ունեն»,- ասաց դիվանագետը: Անդրադառնալով մշակութային ոլորտին` նա նշեց, որ գնահատելի է այն փաստը, որ Հայաստանում մշտապես բարձր մակարդակով են տոնվում չինական ազգային տոները, ինչի վառ ապացույցն է նաև փետրվարի առաջին օրերին նշվող չինական Նոր տարին:

Մշակույթի ոլորտում միջպետական համագործակցության շրջանակում Չինաստանի հաշմանդամների անսամբլն առաջին անգամ իր շուրջ երեք տասնամյակի պատմության մեջ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: Հանրահայտ ասնամբլի համերգները Երևանում նախատեսված են մարտի կեսերին: Անսամբլում ներգրավված են սահմանափակ կարողություններ ունեցող 110 անձինք: 2013 թվականի հուլիսին Հայաստանի և Չինստանի միջև բարեկամությունը յուրահատուկ ձևով ամփոփվեց նաև «Չինաստանը հայերի աչքերով» գրքում, որը լույս էր ընծայվել Հայաստանի եւ Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 ամյակի առիթով: Գրքում ներկայացվել են տարբեր ոլորտների 13 հայ անվանի գործիչների պատմություններն ու տպավորությունները Չինաստանի մասին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվությամբ` երկու երկրների հարաբերությունների իրավապայմանագրային բազան ամրապնդված են մոտ 4 տասնյակ փաստաթղթերով: 2012թ. Հայաստանից Չինաստան արտահանվել է 31 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք եւ  ներմուծվել 400 միլիոն 400 հազար դոլարի:   Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը: Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է եւ ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական եւ քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]