1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կադաստրի պետական կոմիտեն պարզեցրել է քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացը

Կադաստրի պետական կոմիտեն պարզեցրել է քաղաքացիների դիմումների 
ընդունման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներ քաղաքացիների ներկայացրած դիմումների լրացման աշխատանքներն այս տարվանից ավտոմատացվել են:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը, ծրագրի ներդրման արդյունքում դիմումատուները ստիպված չեն լինի սպասարկման գրասենյակներում ավելորդ ժամանակ ծախսել անձամբ դիմումի ձեւաթուղթը լրացնելու համար:

«Կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում դիմումներ ներկայացնելը քաղաքացիների համար հաճախ ժամանակատար էր: Դիմումատուները դժվարանում էին դիմումի փակցված օրինակելի ձեւերից ընտրել այն, որը որ համապատասխանում է իրենց պահանջներին, եւ անգամ եթե գտնում էին օրինակելի ձեւը, հաճախ ստիպված էին լինում վրիպակներից խուսափելու համար մի քանի անգամ լրացնել դիմումը: Այդ ամենը հաշվի առնելով կոմիտեի ղեկավարությունը որոշում կայացրեց պարզեցնել դիմումների ներկայացման գործընթացը եւ ներդնել սպասարկման գրասենյակներում դիմումների լրացման համակարգչային ծրագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Պետրոսյանի խոսքով` 2014 թ-ից համակարգը ներդրվել է կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակներում, եւ այսօր արդեն քաղաքացի դիմում ներկայացնելու համար պետք է մոտենա դիմում ընդունող աշխատակիցներից որեւէ մեկին, նրան փոխանցի դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերն ու բանավոր հայտնի, թե դիմումով ինչ պահանջ է ներկայացնելու: Քաղաքացին ստորագրում է դիմումը եւ դրանով ավարտվում է դիմումի ներկայացման գործընթացը:

«Դիմումների ներկայացման գործընթացը զգալիորեն կրճատվել է, եւ դիմումներ ներկայացնելու համար ներկայումս քաղաքացիներից պահանջվում է միջինը 5-10  րոպե ժամանակ»,- հավելեց Պետրոսյանը: 

1997թ. հունիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգ: 1999-2001 թթ. ընդունվեցին ՀՀ քաղաքացիական, հողային օրենսգրքերը, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, քաղաքաշինության մասին, գույքահարկի մասին օրենքները և այլ օրենքներ, դրանց հիման վրա ընդունված շուրջ 150 նորմատիվ բնույթի փաստաթղթեր, որոնցով կարգավորվեցին ու սահմանվեցին սեփականության և այլ գույքային իրավունքները, սեփականության ձեռքբերման և դադարման հիմքերը, տրվեց անշարժ գույքի միավորի, հողամասի սահմանումները, հողամասի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների առանձնահատկությունները, եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]