Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օլիմպիական ջահը «նվաճել Է» Էլբրուսի գագաթը

Օլիմպիական ջահը «նվաճել Է» Էլբրուսի գագաթը

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը «նվաճել Է» Էլբրուս լեռան բարձրագույն գագաթը՝  5642 մետր բարձրությամբ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «Ռոսիյա-24» հեռուստաալիքը, ջահը լեռան գագաթ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահ Աբդուլքարիմ Էլմեզովը եւ ալպինիստ Կարինա Մեզովան:

Օլիմպիական ջահը, որը մինչ այդ արդեն հասցրել Էր լինել տիեզերքում, Հյուսիսային բեւեռում, Բայկալ լճի հատակում, իր ուղեւորությունը կավարտի Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում, փետրվարի 7-ին` Խաղերի հանդիսավոր բացման օրը:

Ջահը Հունաստանից մինչեւ Սոչիի մարզադաշտ հասցնելու են 14 000 ջահակիրներ. սա ռեկորդային թիվ Է:

Փետրվարի 4-ին օլիմպիական ջահը կհասցվի Կրասնոդար, դրանով ավարտելով ուղեւորության 4-րդ փուլը, իսկ այնուհետեւ կհասցվի Սոչի, որտեղ փետրվարի 7-ին կվառվի Խաղերի բացման եւ փետրվարի 23-ին կմարի օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]