Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թոմաս Բախը բարձր գնահատական Է տվել Սոչիին

Թոմաս Բախը բարձր գնահատական Է տվել Սոչիին

ԵՐԵՎԱՆ,1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ով մեկ օր առաջ ժամանել Է Սոչի, բարձր Է գնահատել Սոչիի պատրաստվածությունը փետրվարի 7-23-ն այստեղ կայանալիք ձմեռային խաղերին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը`  վկայակոչելով «Ռոսիյա-24» հեռուստաալիքը, Բախը նշել Է, որ բնակվելու Է օլիմպիական ավաններից մեկում եւ արդեն համոզվել Է, որ դրանք շատ հարմար են մարզիկների համար, իսկական արվեստի գործեր են եւ շատ մոտ են գտնվում մրցումների վայրին:

Բախը, ով 1976 թվականի Մոնրեալի օլիմպիադայի սուսերամարտի չեմպիոն Է, Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի մարզասերներին կոչ Է արել հաճույք ստանալ օլիմպիական մրցումներից եւ բարձր գնահատել օլիմպիական արժեքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]