Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին ապաստան տալու համար

ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին 
ապաստան տալու համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում սիրիացի փախստականների հետ կապված բանաձեւի քննարկման ժամանակ,   ի թիվս այլ երկրների, Հայաստանին եւս շնորհակալություն են հայտնել փախստականներին ապաստան տալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, Եվրոպայում կարեւորում են, որ ԵԽ անդամ եւ ոչ անդամ բազմաթիվ երկրներ աջակցել եւ ապաստան են տրամադրել սիրիացի փախստականներին:

ԵԽԽՎ-ն միաձայն ընդունել է սիրիացի փախստականների վերաբերյալ բանաձեւը, որին կողմ են քվեարկել նաեւ հայկական պատվիրակության երկու պատգամավորներ Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ) եւ Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ): Բանաձեւով նախատեսվում է, որ ԵԽ անդամ երկրները, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունները, Սիրիայի հարեւանները պետք է սիրիացիների համար հեշտացնեն վիզաների եւ կեցության իրավունքի տրամադրման ընթացակարգը: Պատգամավորները եվրոպական երկրներին եւ Սիրիայի հարեւան երկրներին կոչ են արել հաստատել մեծ թվով սիրիացիների ապաստան տված երկրներից նրանց վերաբնակեցման ծրագիրը, հնարավոր է, Եվրոպական խորհրդի զարգացման բանկի օգնությամբ, եւ ֆինանսական այդ կառույցին խնդրել «քննարկել անհատույց միջոցներ հատկացնելու հարցը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործունեության աշխուժացման նպատակով: Վեհաժողովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ԵԽ անդամները սիրիացի փախստականների հարցով միասնական քաղաքականություն չունեն:  

Վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բնակվում է մոտ 11 հազար սիրիահայ: Նրանք բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի փոքր մասը` մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավելի սիրիահայ, և բոլորն ապահովվել են աշխատանքով` հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]