Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին

Վարդան Պետրոսյանին եւ նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախաքննական մարմինն օրենքով սահմանված կարգով հունվարի 29-ին ծանուցել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ու նրա պաշտպանյալ, դերասան Վարդան Պետրոսյանին` վերջինիս  մասնակցությամբ անցյալ տարի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց փաստաբան Բաղդասարյանը, նախաքննական մարմինն  առաջիկա օրերին իրենց կտրամադրի քրգործի նյութերի պատճեները (4 հատոր գործի նյութերն են, եւս 1 հատոր դիմումներ եւ ստորագրություններ քաղաքացիներից` ի զորակցություն Պետրոսյանի): Պաշտպանի փոխանցմամբ` բնօրինակի հետ համադրելուց հետո ինքը եւ իր պաշտպանյալը կծանոթանան քրգործի նյութերին: Նիկոլայ Բաղդասրյանը տեղեկացրեց նաեւ, որ  այսօր առավոտյան հանդիպել է Պետրոսյանին եւ նրա վիճակը լավ է:  

Ավելի վաղ, պաշտպանն ասել էր, որ քրգործի նյութերին ծանոթանալուց հետո միջնորդություններ չի ներկայացնի: Նա նպատակահարմար էր համարել դրանք ներկայացնել դատաքննության ընթացքում:

Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով զոհվել են  Էդգար և Էդուարդ Հակոբյանները:  Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նա կալանավորված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]