Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում հայերն ու հրեաները ոգեկոչել են Ֆրանց Վերֆելի հիշատակն ու նրա Հայոց ցեղասպանության մասին գլուխգործոցը

Մոսկվայում հայերն ու հրեաները ոգեկոչել են Ֆրանց Վերֆելի հիշատակն ու նրա Հայոց 
ցեղասպանության մասին գլուխգործոցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ազգությունների տանը հայկական մշակութա-լուսավորչական «Արարատ» համայնքը երեկույթ է անցկացրել՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի հիշատակին և նրա «Մուսա լեռան 40 օրը» գրքի հոբելյանին: Վերֆելի գրքում նկարագրված են Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի հերոսական պայքարի դրվագները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին միջոցառման աջակից Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից, Մուսա լեռան պաշտպանության, Վերֆելի և նրա գրքի  մասին հիմնական տեղեկությունները հաղորդել է «Արարատ» կազմակերպության ղեկավար Էմանուիլ Դոլբակյանը:

Երեկույթում հատուկ աշխուժություն է մտցրել Մոսկվայի լեզվաբանական համալսարանի ուսանող Ալեքսանդր Լիստենգորտի ելույթը հայերենով: Երաժշտագեղարվեստական ծրագրում հնչել են Վերֆելի, Բորիս Չիչիբաբինայի, Եֆիմ Բերշինի և այլոց բանաստեղծությունները: Համերգ է ունեցել Արամ Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոցի համույթը՝ մանկավարժ Ելենա Դուբինինայի գլխավորությամբ:

Վերֆելի և նրա գրքի մասին արտահայտվել ցանկացողների թիվը մեծ է եղել` ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Վիկտոր Մելքումովը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ` լրագրող Արամ Խաչատրյանը, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Մանասյանը, հեռուստալրագրող Լեոնիդ Իոֆֆեն, պոետ Ալեքսանդր Կիրնոսը, Գալինա Կլիմովան, գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, գրող Գոհար Ռշտունին և Ռոբերտ Բաբլոյանը:

Ավստրիացի գրող, հումանիստ, ազգությամբ հրեա Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակն է, որը պատմում է Մեծ Եղեռնի տարիներին հայերի հերոսական պայքարի մասին: Ստեղծագործության համար հիմք է ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։

«Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է  և հրապարակավ այրվելՎեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի  թարգմանությամբ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]