Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի լավագույն լեռնադահուկորդը Սոչիի խաղերը բաց է թողնում վատառողջ լինելու պատճառով

Հայաստանի լավագույն լեռնադահուկորդը Սոչիի խաղերը բաց է թողնում վատառողջ լինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում փետրվարի 7-23-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին չի մասնակցելու Հայաստանի լավագույն լեռնադահուկորդ, ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը: Այս առիթով  «Արմենպրես»-ի թղթակիցը դիմել Է ազգային դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Հարությունյանին:

Հարությունյանը նշեց,որ Ներսիսյանը լավ Էր նախապատրաստվել օլիմպիական խաղերին, բայց ներկայիս պահին նա վատառողջ Է եւ ինքը խորհուրդ տվեց, որ Սոչի մեկնի Արման Սերեբրակյանը, մեր մյուս օլիմպիական թեկնածուն:

Ներսիսյանն ասաց, որ ինքը կարող Է տապալել իր ելույթը Սոչիում եւ նշել Էր, որ Սերեբրակյանը ավելի լավ Է նախապատրաստված եւ նպատակահարմար կլինի հենց նրան գործուղել Սոչի, ինչը որոշվել Է:

Սոչիի օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն երեք դահուկորդներ եւ մեկ լեռնադոհուկորդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]