Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի Սոչիում հայ մարզիկների ելույթները

Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի Սոչիում հայ մարզիկների 
ելույթները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուսատաընկերությունը կցուցադրի Սոչիի «սպիտակ» օլիմպիադայի մրցումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Առաջին ալիք»-ի եթերում հեռուստադիտողները փետրվարի 7-23-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան հետեւելու ինչպես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին` ընդհանրապես, այնպես էլ հայ մարզիկների ելույթներին` մասնավորապես:

«Սոչի-2014» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 7-ին, ժամը 20:14-ին, իսկ ահա փակման արարողությունը` փետրվարի 23-ին, ժամը 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]