1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայի հայ համայնքը Սերգեյ Նիգոյանի համար վրեժ լուծելու կոչ չի անում

Ուկրաինայի հայ համայնքը Սերգեյ Նիգոյանի համար վրեժ լուծելու կոչ չի անում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի հրապարակներից մեկում անվտանգության աշխատակիցների հետ բախման արդյունքում զոհված ակտիվիստ, ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվանից երկու օր հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է հայտնվել այն մասին, թե հայկական համայնքն իբր որս է սկսել մարդասպանի հանդեպ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, գրառման մեջ իբր նշվել է, որ Ուկրաինայի հայկական համայքնն իր առջև խնդիր է դրել գտնել այն մարդուն, ով սպանել է Սերգեյին:

Գրառմամբ իբր առաջարկվել է գործողությունն անվանել «Նեմեսիս 2»:

Գրառման հեղինակը կիևաբնակ Միքայել Կարապետյանն էր, ով նշել է, որ արդեն հեռացրել է այդ գրառումը, քանի որ այն խեղաթյուրված է եղել: «Ես ուղղակի շատ վշտացած եմ, որ իմ հայրենակիցն է սպանվել, և գրել եմ, որ ցանկանում եմ, որպեսզի մարդասպանները հայտնաբերվեն: Ես «որսի» մասին որևէ բան չեմ գրել»,- ասել է Միքայելը՝ համաձայնվելով այն մտքի հետ, որ ինչ-որ մեկը կարող էր իր բառերն օգտագործել սեփական նպատակներով:

Ուկրաինայի հայերի միությունում (ՈՒՀՄ) նույնպես հաստատել են, որ որևէ կապ չունեն և չեն ցանկանում ունենալ նման կոչերի հետ: «Մենք հարցում ենք ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ Սերգեյ Նիգոյանի մահվան հանգամանքները պարզելու պահանջով»,- ասել է ՈՒՀՄ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը՝ հավելելով, որ իրենք քաղաքականությունից դուրս են, և ցանկանում են, որ օբյեկտիվ քննություն անցկացվի:

ՈՒՀՄ-ի կայքում Միության ղեկավար, Ուկրաինայի խորհրդարանիի պատգամավոր Վիլեն Շատվորյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների և չմասնակցել անօրինական միջոցառումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]