Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը փարիզյան հանդիպումից ակնկալում է քայլ առաջ

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը փարիզյան հանդիպումից ակնկալում է քայլ առաջ

ԵՐԵՎԱՆ 23 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Փարիզում հունվարի 24-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից սպասելիքներ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թվիթերյան իր միկրոբլոգում նա հույս է հայտնել, որ ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարին նախագահների մակարդակով ակնկալվող հանդիպման նախապատրաստման համար քայլ առաջ կարձանագրի:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվեց շարունակել հանդիպումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Դեկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ամենամյա համաժողովի շրջանակներում: Հունվարի 24-ին սպասվող հանդիպումից 4 օր առաջ Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացրել ղարաբաղյան դիրքերի նկատմամբ, ինչի արդյունքում երկուստեք զոհեր են գրանցվել: Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` իրավիճակի լարվածությունը սահմանագծին հասել է գագաթնակետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]