Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական դիվերսիայի վայրում հայտնաբերված նմուշները տրամադրել Մինսկի խմբին. ՀՀ ՊՆ

Հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական դիվերսիայի վայրում հայտնաբերված 
նմուշները տրամադրել Մինսկի խմբին. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության և «Հայ զինվոր» շաբաթաթերթի թղթակիցների հարցին:

-Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների կազմակերպման փաստը, ծաղրում է հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները և լրատվամիջոցների արձագանքները:

-Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողությունները իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը անկախ արդյունքներից կարելի է լիովին հաջողված համարել:

Ամեն դեպքում, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ)  և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված վիճակում ուղարկվել են  մի շարք փորձաքննությունների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]