1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական «Վիքիպեդիան» համալրել է Արմեն Հովհաննիսյանի մասին հոդվածը

Հայկական «Վիքիպեդիան» համալրել է Արմեն Հովհաննիսյանի մասին հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը հայկական տարածք սեփական կյանքի հաշվին հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին հոդված է տեղադրվել հայկական «Վիքիպեդիայում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածում ներկայացված են զինվորի հերոսական մահվան մասին տեղեկություններ: «Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին եւ սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել եւ շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն` պատճառելով մեծ քանակի կորուստներ»,- նկարագրված է հոդվածում:

Հոդվածը համալրման կարիք ունի, և հավաստի տեղեկություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է փոփոխություններ կատարել դրանում` ավելացնելով նոր մանրամասներ Արմեն Հովհաննիսյանի կենսագրությունից:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը կկայանա  հունվարի 21-ին ժամը՝ 18:00-ին Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում: Մի շարք քաղաքացիներ նախատեսել են մոմովառություն` ի հանգստություն Արմեն Հովհաննիսյանի հոգու հանգստության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]