1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաջարի հերոս Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն զինվորական կարգով

Քաջարի հերոս Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն զինվորական կարգով

ԵՐԵՎԱՆ,  21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա  հունվարի 21-ին, իսկ հաջորդ օրը քաջարի հերոսին կհուղարկավորեն զինվորական կարգով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հուղարկավորության ժամանակ կլինի պատվո պահակախումբ,  զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից համապատասխան բարձրաստիճան սպաներ կայցելեն  հարգանքի տուրք մատուցելու համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ` հունվարի 20-ին ՊՆ-ից այցելել են զինծառայողի ընտանիքին: «Պաշտպանության նախարարությունը երբեք չի մոռանում հերոս զինվորներին, ում  շնորհիվ է կերտվում մեր ներկան եւ ապագան»,- ավելացրեց Հովհաննիսյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]