Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանական դիվերսիան պետք է արժանանա միջազգային հանրության վճռական դատապարտմանը. ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանական դիվերսիան պետք է արժանանա միջազգային հանրության վճռական 
դատապարտմանը. ԼՂՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում այս գիշեր տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ-ից, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին՝ ուղղված ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման»։

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]