Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործընկերները Սիրուշոյի հնարավորությունները World Music Awards-ում բարձր են գնահատում

Գործընկերները Սիրուշոյի հնարավորությունները World Music Awards-ում բարձր են 
գնահատում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոյի` որպես եվրոպացի արտիտս, ապրիլին կայանալիք Համաշխարհային երաժշտական World Music Awards մրցանակաբաշխությանը երեք անվանակարգերում ներկայացված լինելը ոչ միայն նրա, այլև Հայաստանի համար մեծ հաջողություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երգիչ, երգահան Հայկոն կարծիք հայտնեց, որ  մինչ World Music Awards-ն, ամենահեղինակավոր երաժշտական միջոցառումը, որին մեր երկրի երգիչները կարողանում էին մասնակցել, «Եվրատեսիլ»-ն էր:

«Միշտ մտածում էի և երազում, թե ով հայերից կներկայացվի նաև այս մրցնակաբաշխությանը, որովհետև, նայելով այն, տեսնում էի, որ ամբողջ աշխարհից տարբեր ոճերի ամենալավ կատարողներն են մասնակցում»,- նշեց Հայկոն: Նա երկար ժամանակ աշխատել է Սիրուշոյի հետ և կարծում է, որ ինքը այս մրցանակաբաշխության արժանի մասնակիցն է: «Մենք մեզ բավականին հպարտ պետք է զգանք նրա մասնակցության համար: Եվ բոլոր հայերը ոգևորությամբ պետք է քվեարկեն Սիրուշոյի համար: Ինքն իր հմայքով, իր գեղեցիկ երգելով, վոկալով շատ կուրախացնի մեզ բոլորիս»,- հավելեց երաժիշտը:

«Հայաստանի ձայնը 2» հեռուստատեսային նախագծի մասնակից, երգիչ Արծրուն Խանգելդյանը նշեց, որ թե' մեր երկրի, թե' Սիրուշայի համար շատ մեծ հնարավորություն է նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը երեք անվանակարգերում ներկայացված լինելը:

«Ես միանշանակ մտածում եմ, որ Սիրուշոն այն արտիստներից է, ով առանց հաղթանակի չի վերադառնա: Եվ երեք անվանակարգերց մեկում նա հաստատ հաջողություն կունենա»,- շեշտեց Խանգելդյանը` հավելելով, որ ներկայացված PreGomesh երգը շատ հաջողված ստեղագործություն է, որն ունի նաև ազգային տարրեր: Նա լսել է նաև արտասահմանում բնակվող իր գործընկերների կարծիքը և համոզված է, որ Սիրուշոն, ինչպես միշտ, իր հանդիսատեսին չի հիասթափեցնի:

World Music Awards մրցանակաբաշխությանը մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա: Սիրուշոն ներկայացված է երեք` «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ (PreGomesh)» և «Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)» անվանակարգերում:

Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին` այցելելով World Music Awards-ի պաշտոնական` worldmusicawards.com կայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]