1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՏՊՀ-ն համագործակցության համաձայնագիր կկնքի ՌԴ «Տնտեսագիտական բարձրագույն դպրոց»-ի հետ

ՀՏՊՀ-ն համագործակցության համաձայնագիր կկնքի ՌԴ «Տնտեսագիտական 
բարձրագույն դպրոց»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում հունվարի 15-ից մեկնարկած «Ռուսաստանը և աշխարհը. կայուն զարգացում» խորագրով «Գայդարյան համաժողով 2014» միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցչական խումբը կարևոր հանդիպումներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքը, ՀՊՏՀ արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը հայտնել է, որ համաժողովի այս օրն իրենց համար բավական հագեցած է եղել: Առավոտյան ՀՊՏՀ գիտնականները հանդիպել են «Յունիվեբ»  առցանց կրթության ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օհանովի հետ, քննարկել ՀՊՏՀ-ում առցանց կրթական համակարգի ներդրման հետ կապված հարցեր: Պրոռեկտորի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել հարցը:

Այնուհետև ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ «Տնտեսագիտական բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ԱՊՀ և Բալթյան երկրների համագործակցության զարգացման տնօրեն Տատյանա Չետվերնինայի հետ, քննարկել համագործակցության համաձայնագիր կնքելու հարցը: Գագիկ Վարդանյանի խոսքով`որոշվել է դասախոսների և ուսանողների փոխանակության, համատեղ հետազոտություններ անցկացնելու մասին համաձայնագիր կնքել փետրվարին, Երևանում: Հանդիպումներից հետո ՀՊՏՀ ներկայացուցիչները շարունակել են մասնակցությունը «Գայդարյան համաժողով 2014»-ի աշխատանքներին:

«Գայդարյան համաժողովը» Ռուսաստանում տնտեսական քաղաքականության խոշորագույն գիտաժողովներից մեկն է, որը նվիրված է ռուսական տնտեսական բարեփոխումների հեղինակ Եգոր Գայդարի հիշատակին: 2010 թվականից այն դարձել է  Ռուսաստանում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացների քննարկման հարթակ: Այս տարվա քննարկումների առանցքում լինելու են անորոշության պայմաններում կայուն զարգացման հիմնախնդիրները, աշխարհի հետճգնաժամային զարգացումները, մակրոտնտեսական ռիսկերը և ռեցեսիայի հնարավորությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]