1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«ՀայՌուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»

«ՀայՌուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» ընկերությունն արդեն պաշտոնապես դարձավ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը: Այդ մասին պայմանագիրը կնքել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունվարի 16-ին «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի զարգացման շրջանակում: Այսպիսով` «Գազպրոմ»-ը ավելացնում է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում մինչեւ 100%: Ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա»:

«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մեր կողմից իրականացվել են լայնածավալ նախագծեր և մայրուղային փոխադրումների և էլեկտրաէներգետիկայի ոլորտոներում: Իսկ ամենակարևորը, ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալական մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96 տոկոս գազաֆիկացման մակարդակի: Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է՝ գազաշարժիչային վառելիքը: ԱԳԼՃԿ-ների քանակը Հայաստանում նույնիսկ գերազանցում է Ռուսաստանում դրանց քանակին: Եվ մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք: «Գազպրոմը» միշտ եղել է եւ մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ալեքսեյ Միլլերը: 

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թվականին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաքելությունը առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարումն է հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ Ընկերության երկարատև ու համաչափ զարգացումը՝ գործունեության հետագա զանազանեցման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն ստեղծելն է` ակտիվ մասնակցություն ապահովելով ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում: Ընկերությունն ունի 15 մասնաճյուղեր, «Հրազդան-5-ի շինարարության տնօրինություն» հիմնարկը եւ հանդիսանում է գազի ոլորտում գործունեություն իրականացնող 6 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 % սեփականատերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]