1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պելեն նույնպես «Ոսկե գնդակ» կստանա

Պելեն նույնպես «Ոսկե գնդակ» կստանա

ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հունվարի 13-ին, 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» հանձնելու Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ նույնպես կարժանանա «Ոսկե գնդակի»՝ ֆուտբոլին նախկինում մատուցած ծառայությունների համար:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոչելով ֆրանսիական «L’ Equipe» հանդեսը:

«Ես հաղթել եմ աշխարհի 3 առաջնություններում, երբ նման մրցանակ դեռ գոյություն չուներ, եւ այժմ ՖԻՖԱ-ն որոշել Է պարգեւատրել ինձ` նախկինում իմ ցուցադրած խաղի համար»,- ասել Է Պելեն: Նախորդ տարի այս պարգեւին արժանացել Է գերմանացի ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը:

Երեւանի ժամանակով 19.00-ին մեկնարկող հանդիսավոր արարողության ժամանակ կհրապարակվի 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս պատվին հավակնում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, արգենտինացի Լիոնել Մեսին եւ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]