Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիայում քրիստոնյաները, այդ թվում հայերը ենթարկվում են ցեղասպանության. քաղաքագետ

Սիրիայում քրիստոնյաները, այդ թվում հայերը ենթարկվում են ցեղասպանության. 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները փաստում են, որ բացի կառավարական ուժերի դեմ մղվող պայքարից հատուկ ծրագրված գործողություններ են իրականանում երկրում քրիստոնյա բնակչության բնաջնջման ուղղությամբ: Այս առնչությամբ վտանգի մեջ է սիրիահայ համայնքը, քանի որ երկրի ամենամեծ քրիստոնյա համայնքն է եւ վայելում է պետության ղեկավարների հարգանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքով` եթե մեկ տարի առաջ միջազգային մամուլը չէր գրում, որ Սիրիայում քրիստոնյա բնակչությունը եւ հատկապես սիրիահայերը ենթարկվում են ցեղասպանության, ապա վերջին շրջանում բրիտանական եւ ֆրանսիական հեղինակավոր պարբերականները խոսում են քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցեղասպանություն ասելով Շաքարյանցը նկատի չունի միայն բռնի ուժով դավանանքի փոփոխությունը. այդ երկրի հայկական բոլոր շրջաններում ավիրում են քրիստոնյաների գերեզմանները, զանգվածաբար ոչնչացնում քրիստոնյա ժողովրդին: Նրա գնահատմամբ` սիրիահայերը երկու տարի շարունակ ինքնապաշտպանությամբ են զբաղվել, սակայն այժմ չեն կարողանում ետ մղել ցեղասպանության սպասռնալիքը: Ըստ Շաքարյանցի Հայաստանը խնդիրը լուծելու ուղղությամբ ոչինչ չի կարող անել, առավելագույնը երկրում սիրիահայերին ապաստան տալն է:

Քաղաքագետը վատատեսական կանխատեսումներ ունի առաջիկայում Սիրիայի հարցում «Ժնեւ-2» հանդիպման առնչությամբ` հավելելով, որր եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը չմասնակցի հանդիպմանը, ապա այն կտապալվի: Միաժամանակ նա կարծում է, որ Արեւմուտքը Սիրիայի հարցում պարտվել է եւ առավելագույնը կես տարի հետո այդ հարցում կլինի նոր իրավիճակ, եւ երկրում պատերազմ հրահրած գերտերությունները պետք է վճարեն հետեւանքների համար:

Միայն 2 օր առաջ հաստատվեց տեղեկությունը, որ Սիրիայում ծայրահեղ արմատական խմբավորումների կողմից առևանգված հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևինյանները սպանվել են: Նրանք չորս ամիս և չորս օր պահվում էին գերության մեջ:

Վերջին օրերին համացանցում շրջանառվում էր նաեւ մի լուսանկար, որում իբր սպանված Մինասն է: Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ճշտեց տեղեկությունը եւ հայտարարեց, որ լուսանկարում Մինասը չէ: Նրա եւ նրա հոր առեւանգման, փաստը, սակայն հաստատվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]