1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մորս ձայնը» ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի Այրվայնի կինոփառատոնում

«Մորս ձայնը» ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի Այրվայնի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մորս ձայնը» ֆիլմը հունվարի 12-ին կցուցադրվի Այրվայնի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում սցենարի հեղինակ և համապրոդյուսեր Քեյ Մուրադյանի հետ:

«Մորս ձայնը» ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ֆլորա Մանուշյանի՝ հաճընցի տասնչորսամյա աղջնակի սրտառուչ պատմությունը, ով, ցեղասպանության հետևանքով կորցնելով իր ընտանիքը, ճանապարհ էր ընկել ԱՄՆ` ամուսնանալու մի մարդու հետ, ում տեսել էր միայն լուսանկարում: «Ֆլորայի ձայնով խոսում են Հայոց ցեղասպանության բոլոր զոհերն ու վերապրածները: Դա մի պատմություն է, որ չպետք է մոռացվի»,- ֆիլմի մասին ասել է հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]