Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Վախճանվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

Վախճանվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է աշխարհահռչակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ճարտարապետը վախճանվել է հունվարի 5-ի լուսաբացին:

Ջիմ Թորոսյանը ծնվել է  1926 ապրիլի 18-ին, հայ ճարտարապետ է, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել 1971 - 1981 թթ-ին։ 1949 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտը։ 1954 թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թ-ից Հայաստանի Ճարտարապետների միության անդամ է։ 1954 թ.-ից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թ.-ից՝ պրոՖեսոր)։ 1962-1964 թթ.-ին՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թ.-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։

1989-1990 թթ.-ին Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։ Ջիմ Թորոսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), ԺԱԹ-Ը (1982-85), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004)՝ ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների ևն համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001):

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։

ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։ Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001

Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։

Արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]