Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ի Մաքսային միության կազմում լինելը չի բացառում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը. Գագիկ Մինասյան

ՀՀ-ի Մաքսային միության կազմում լինելը չի բացառում Լեռնային Ղարաբաղի 
միջազգային ճանաչումը. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցելու առումով իրականանում են Հայաստանի ակնկալիքները Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը նշանակում է անդամ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե ֆակտո ճանաչում: Լրագրողների հետ դեկտեմբերի 27-ին կայացած հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը

Նրա խոսքով` դրան կնպաստի այն հանգամանքը, որ դառնալով Մաքսային միության անդամ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետեր չեն դրվի եւ Արցախն էլ կդառնա Մաքսային միության անդամ: Դրա համար նախադեպ է հանդիսացել նաեւ փաստը, որ Ռուսաստանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված իրավական բոլոր փաստաթղթղերը վավերացրել է, եւ այդ պետությունները հանդիսանում են Մաքսային միության անդամներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  Գագիկ Մինասյանը նշեց, որ առաջին հայացքից զուտ տնտեսական համարավող Մաքսային միությունը որոշ ժամանակահատված անց կարող է դառնալ քաղաքական, եւ չի բացառվում, որ հետագայում Մաքսային միության անդամ պետություններն արդեն դե յուրե կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Ղազախստանն ու Բելառուսը չեն ճանաչել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, սակայն այդ վերջիններս փաստացի հանդիսանում են Մաքսային միության անդամներ: Հետեւաբար, այս առնչությամբ Ղազախստանն ու Բելառուսը կարող են երկու քայլ կատարել` կամ ճանաչել երեք չճանաչված պետությունների անկախությունը, կամ էլ քայլեր ձեռնարկել նրանց` միությունից դուրս թողնելու համար: Երկրորդ տարբերակը բացառվում է, քանի որ Ռուսաստանը թույլ չի տա, իսկ առաջին տարբերակը խիստ իրատեսական է»,- ասաց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ քայլերի նման հերթականությունը ոչ միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը կլուծի, այլեւ կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 24-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` «Ճանապարհային քարտեզի» առնչությամբ արտահայտած հատուկ կարծիքին, Գագիկ Մինասյանն ասաց, որ Ղազախստանի նախագահն առաջին անգամ չէ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ անում, սակայն դրանք միայն բանավոր ելույթներ են եւ գրավոր հավաստիացումներ չեն ստանում:

«Նազարբաեւը Ղարաբաղի համար շատ լավ քայլ արեց, քանի որ մինչ փաստաթղթղերի ստորագրումը բարձրացրեց հարցը, կողմերը տեղեկացան Ղարաբաղի խնդրի մասին, սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց, քանի որ Նազարբաեւի հայտարարությունները փաստաթղթում չամրագրվեցին»,- ընդգծեց նա:

Մաքսային միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի կազմում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված «ճանապարհային քարտեզը»: Նազարբաեւը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել «ճանապարհային քարտեզը» հատուկ կարծիքով, ինչըվերաբերում էր Լեռնային Ղարաբաղին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]