Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ի որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի ամրապնդմանը Եվրոպայում. Հայկ Դեմոյան

ՄԻԵԴ-ի որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի ամրապնդմանը Եվրոպայում. Հայկ 
Դեմոյան

ԵՐԵՎԱՆ 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փերինչեք Դողուի գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը կարող է նախադեպային լինել եւ շեշտակիորեն նպաստել Եվրոպայում ռասայական անհանդուրժողականության էլ ավելի ծավալմանը: Որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի տարածմանն ու դիրքերի ամրապնդմանը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Եվրոպայում, որտեղ հսկայական թուրքական համայնքներ կան եւ ազգայնական տարրերը բավական ամուր դիրքեր ունեն,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հավելելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը համարում է 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի կրկնօրինակը, երբ Եվրոպային թվաց, թե ֆաշիզմի առջեւ նահանջելով` աշխարհը կփրկի համաշխարհային պատերազմից:

«Սակայն Եվրոպան սխալվեց: Այս դեպքում էլ Եվրոպան նահանջեց թուրքական ֆաշիզմի ճնշումների ներքո, քանի որ դատարանում ներկայացված էր նաեւ թուրքական պետությունը: Նման որոշումը Եվրոպայի ամոթալի պարտությունն է թուրքական ֆաշիզմին, եւ, կարծում եմ, այս որոշման հետեւանքների մասին մենք դեռ շատ կլսենք»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է այն բանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]