1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական առաջին պլանշետները կարտադրվեն երևանյան Ազատ տնտեսական գոտում

Հայկական առաջին պլանշետները կարտադրվեն երևանյան Ազատ տնտեսական գոտում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը պլանշետների արտադրությամբ զբաղվող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությանը կթույլատրի շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքներում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ: Ընկերությունն Ազատ տնտեսական գոտում ունենալու է 200քմ տարածքով գրասենյակ: «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս»-ի հիմնական գործունեությունը լինելու է պլանշետների հավաքումն ու ծրագրային ապահովման մշակումը: Սկզբնական փուլում հայաստանյան գրասենյակում իրականացվելու է միայն պլանշետների հավաքումը, սակայն մոտ ապագայում նախատեսվում է մշակման և արտադրական բոլոր գործընթացները ևս տեղափոխել Հայաստան:

«Ակնկալվում է, որ առաջին պլանշետները հնարավոր կլինի արտադրել գործունեության արդեն 3-րդ ամսվա ավարտից հետո. այդ ընթացքում կիրականացվեն ընկերության գրասենյակի վերանորոգման և կահավորման, աշխատակազմի հավաքագրման և վերապատրաստման աշխատանքները: Պլանշետների բաղադրամասերը ներմուծվելու են հիմնականում Չինաստանից և Հոնկոնգից:

Ընթացիկ հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր օր հավաքվելու է 100 պլանշետ: Մեկ պլանշետի ինքնարժեքը կկազմի 135 դոլար, որը կվաճառվի 185 ԱՄՆ դոլար գնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է ընկերության ներկայացրած հիմնավորման մեջ: Միաժամանակ, նախատեսվում է արտադրված առաջին 1000 պլանշետներն արտահանել արդեն սկսած գործունեության 4-րդ ամսվանից: Ընկերությունը պլանավորում է ռազմավարական համագործակցություն հաստատել MINNO պլանշետների արտադրության ամերիկյան գրասենյակի հետ (http://minnotablet.com/), որը կստանա հայաստանյան ընկերության կողմից թողարկված բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացման և առաքման գործընթացներով: Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԱՊՀ և ԵՄ:

Գործունեության առաջին տարում նախատեսվում է արտահանել և վաճառել 10 հազար պլանշետ, իսկ 2-րդ և 3-րդ տարիներին, համապատասխանաբար, 30 և 50 հազար:

Հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies» ընկերությունը հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone) ներկայացրել էր դեկտմբերի 6-ին`Հայաստանի վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում: Մասնավորապես, ընկերության նախագահ Վահան Շաքարյանը տեղեկացրել էր, որ արտադրության շրջանակում արդեն կան «Անդրոիդ» համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը (Armphone): Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինիէ ականորեն ցածր:

Կառավարության հիմնավորման համաձայն` «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]