Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Գամփռի հայկական արմատների մասին փաստում է պատմությունը. կինոլոգ


ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գամփռը հայկական ազգային շնատեսակ է, եւ դա են վկայում պատմական աբյուրները: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը փաստեց, որ հայկական գելխեղդ գամփռն ունի շատ հին պատմություն: «Մեր պատմաբանների նկարագրություններն ուսումնասիրելով` եւս կարող ենք ասել, որ այս շնատեսակը գոյություն ուներ դեռեւս 4-րդ դարում եւ վարժեցվում էր բանակի համար»,- ասաց նա:

Գաբրելյանի խոսքով` հայկական գամփռի առանձնահատկություններից է նաեւ, որ այն գիտի իրեն պահելու ձեւը: «Մեր հայրենակիցների մեջ, ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր կասկածում են գամփռի հայկական պատկանելության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ հավելեց նա:

Հայաստանի կինոլոգիական միության նախագահը նշեց, որ սեպտեմբերի 21-ին, կառավարության որոշմամբ հայկական գամփռը ճանաչվել է ազգային հարստություն:

Գամփռներն աշխատանքային շներ են, հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի,, փրկարար շներ, և, անխոնջ աշխատավոր լինելով, համարվել են ընտանիքի լիիրավ անդամ։

Շների ժամանակակից ցեղատեսակների հետ համեմատած՝ գամփռն ունի շատ պարզունակ բնազդներ, որն ավելի հատուկ է վայրի կենդանիներին։ Այդ պարզության մեջ ընդգծված կերպով խտացել, մաքրվել և մնացել են միայն գերշանն անհրաժեշտ հատկությունները։

Գամփռը հպարտ և անկախ շուն է։ Զուսպ է սերն արտահայտելու մեջ։ Մյուս շնատեսակների հետ համեմատ կարող է թվալ չափազանց անկախ։ Խելացի է, դժվար է ենթարկվում ոչ տեղին հրահանգների։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ