Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Հայաստանի գրողների միության նախագահությունը սգում է Հրաչյա Բեյլերյանի կարուստը

Հայաստանի գրողների միության նախագահությունը սգում է Հրաչյա Բեյլերյանի 
կարուստը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության  նախագահությունը խոր վշտով հայտնում է, որ 2013թ. դեկտեմբերի 13-ին վախճանվեց ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Հրաչյա Հայկի Բեյլերյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու նրա պոեզիայի բազմաթիվ երկրպագուներին: Բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի գրողների միության նախագահությունից, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ. դեկտեմբեռի 16-ին ժամը 12.00-14.00-ին, Հայաստանի գրողների միության շենքում (Մարշալ Բաղրամյան 3):  








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]