Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեւծովյան տնտեսական համագործակցությունը կամուրջ կստեղծի ԵՄ-ի և ՄՄ-ի միջև

Սեւծովյան տնտեսական համագործակցությունը կամուրջ կստեղծի ԵՄ-ի և ՄՄ-ի միջև

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհուրդը ինտեգրացիոն կամուրջ է դառնալու երկու խոշոր տնտեսական միավորների` Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ։ Այս մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հիշեցրեց, որ Սևծովյան համագործակցության երկրների մի մասը Եվրամիության, մյուս մասը` Մաքսային միության անդամ են, հետևաբար, այս կառույցը կամուրջ է լինելու երկու խոշոր միավորների միջև։ «Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք չենք խզում կապերը եվրոպական շուկայի հետ: Մենք շարունակելու ենք խրախուսել եվրոպական ներդրումները Հայաստանում, և համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք ավելի շատ եվրոպական ներդրողներ կունենանք մեր երկրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղազարյանը։

Արսեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ փոխվելու է ՍԾՏՀ կանոնադրությունը, որը կարգելի անդամ երկրներին միմյանց նկատմամբ  տնտեսական սահմանափակումներ կիրառել: «ՍԾՏՀ կանոնանդրության փոփոխության խնդիրն է դրվել, քանի որ 21 տարի առաջ է ստեղծվել կառույցը և ներկայում կան հանգամանքներ, որ  պետք է հաշվի առնվեն: Հատկապես ուշադրություն է դարձվելու սահմանափակումների վերաբերյալ կետերին, որը վերաբերում է  Ադրբեջանին և Թուրքիային: Նոր կանոնանդրությամբ պետք է ամրագրվի, որ ՍԾՏՀ երկրները տնտեսական հարցերում սահմանափակումների չպետք է դիմեն»,- ասաց Ղազարյանը։ Նա հավելեց, որ նիստի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ստեղծել զբոսաշրջային ալյանս, նաև քննարկվել է բիզնես-հանրության առավել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ նիստերի շրջանակներում:

Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստին, որն այս տարի նախագահում էր Հայաստանը, ներկա 6 երկրների ներկայացուցիչներ քննարկել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թվականի բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015 թվականների բյուջեի կանխատեսումները։ Խորհրդի անդամ երկրները ծրագրեր են իրականացնում տրանսպորտի, առեւտրի, տուրիզմի, շինարարության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]