Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանրապետությունում նախորդ տարվա համեմատ ավելացել է հանցագործությունների ընդհանուր քանակը

Հանրապետությունում նախորդ տարվա համեմատ ավելացել է  հանցագործությունների 
ընդհանուր քանակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2013թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարի այն հասել է 15 հազար 479-ի` նախորդ տարվա 12 հազար 840-ի փոխարեն:

2013թ.-ին ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն անցել է 8 հազարի շեմը, սակայն նախորդ տարի այն եղել է շուրջ 7 հազար: Միջին ծանրության հանցագործություններն այս տարի շուրջ 1000 դեպքով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: 2012թ.-ին այն եղել է 3 հազար 786:

Այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է շուրջ 2 հազար 500 ծանր հանցագործություն, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը եղել է 500-ով պակաս:

Գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում միայն առանձնապես ծանր հանցագործություններն են, որոնք նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: Եթե 2012թ.-ի հունվար-հոկտեմբերի ընթացքում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործության 143 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը 28-ով նվազել է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]