Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսիեն դեկտեմբերի 5-ին այցելել են Ծիծռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ֆրանսիացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: 

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 2001թ.: 2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի ազգային ժողովն ընդունել է Վալերի Բուայեի հեղինակած Հայոց ցեղսպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, որով նախատեսվում էր այն ժխտողների համար սահմանել 45 հազար եվրո տուգանք եւ նվազագույնը մեկ տարվա ազատազրկում: Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն օրինագիծը չեղյալ է հայտարարել` հիմնավորելով, որ այն հակասում է Սահմանադրությանը: Պատգամավորը, սակայն, նոր օրինագիծ է մշակել եւ պարբերաբար կոչ է անում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` հավատարիմ մնալ խոստմանն ու նպաստել ժխտման քրեականացման օրինագծի ընդունմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]