Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկայի հայկական համագումարը Բոսթոնում կներկայացնի «Հայ որբ քույրերի գորգ»-ը

Ամերիկայի հայկական համագումարը Բոսթոնում կներկայացնի «Հայ որբ քույրերի գորգ»-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը ամենամյա տոնական ընդունելության ժամանակ Բոսթոնում կներկայացնի «Որբ հայ քույրերի գորգ»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, ընդունելության հատուկ հյուրը կլինի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանը: Վերջինս կխոսի հայ որբերի պատրաստած «Ղազիր» անվամբ հայտնի գորգի, «Քույրերի գորգ»-ի և նրանց ճակատագրի շուրջ հյուսված յուրահատուկ պատմության մասին:

Մարտին Դերանյանի անձնական հավաքածուի մաս կազմող «Հայ որբ քույրերի գորգը» պատրաստել են Ղազիր որբանոցի սաները: Դերանյանի հավաստմամբ` գորգը թվագրվում է 1920-ական թվականներով: Գորգի մի ծայրում անգլերենով գործած է. «Տիկին Դ. Վ. Ուիլյամսին` ի նշան գնահատանքի. Մերձավոր Արևելքի Ղազիր մանկատուն. Սիրիա»:

Մյուս գորգը`«Ղազիր»-ը, պատմական նշանակություն ունի այն առումով, որ 400 հայ որբուհիներ են այն գործել ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող Ղազիր ավանում, 1924-1925 թվականներին: Հետագայում` 1925 թվականին, այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես Միացյալ Նահանգների անձնուրաց և կարեկցող վերաբերմունքի երախտիքի նշան, որը Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի միջոցով փրկել է Հայոց ցեղասպանության տասնյակ հազարավոր որբերի: 

Քելվին Քուլիջի կառավարման տարիներին գորգը հրապարակայնորեն ցուցադրվել է Սպիտակ տանը: Բայց նախագահ Բիլ Քլինթոնի կառավարումից հետո այն այլևս չի ցուցադրվել: Այն նախատեսվում էր կրկին ցուցադրել դեկտեմբերին Սմիթսոնյան ինստիտուտում կազմակերպվելիք`Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսի ժամանակ: Սպիտակ տունը, որ նախապես թույլատրել էր գորգը ցուցադրության հանել, առեղծվածային և կտրուկ տոնով հայտարարել էր, որ պատմական նշանակություն ունեցող այդ գործը «ներկա պահին հնարավոր չէ տրամադրել» ցուցադրության համար: 

Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամն ստեղծվել է 1915 թ. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ահազանգից հետոնախագահ Վուդրո Վիլսոնի հովանավորությամբ և արդյունաբերող ու բարերար Քլիվլենդ Դոջի ջանքերով: Հիմնադրամն իր ուսերին էր վերցրել գերծանր առաքելություն` փրկել ավելի քան մեկ միլիոն փախստականներին, այդ թվում` Մերձավոր Արևելքով և Կովկասով մեկ սփռված ավելի քան 100 հազար հայ որբուկներին: 1915-1930թթ. ընթացքում հավաքվել է ժամանակի համար աստղաբաշխական` ավելի քան մեկ միլիարդ դոլար գումար, իսկ ամերիկյան բժիշկների, բուժքույրերի, քաղծառայողների և կամավորների 1000-հոգանոց բանակի աշխատանքի շնորհիվ անհամար կյանքեր են փրկվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]