Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում. Տիգրան Սարգսյան

ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին 
ռացիոնալ հիմնավորում. Տիգրան Սարգսյան

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման հիմքում տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը, որը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացվող Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի ընթացքում: «Առաջին հերթին մեզ առաջնորդում էր այն անվիճելի փաստի ընդունումը, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Մասնավորապես, ժամանակակից աշխարհում   կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է` սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկայով երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով` այս կարևորագույն խնդրի լուծման մեխանիզմների և իրականցման ուղիների որոնումները Հայաստանի իշխանություններին բերեցին բնական և հիմնավորված  եզրակացության՝ լիարժեք անդամակցության այնպիսի ինտեգրացիոն միավորման մեջ, որին անդամակցում են նաև մեր մոտ քաղաքական դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ-երկրները և Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները:

«Երկրորդը, Ռուսաստանի հետ տնտեսական համագործաակցությունը, ինչպես հայտնի է, բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը մեր հիմնական արտաքին առևտրական գործընեկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը:  Այն որոշիչ դեր է խաղում Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Ռուսաստանի հետ են կապված  տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող  ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ,  «Նաիրիտ»ը և Ատոմային էլեկտրակայանը: Անվիճելի է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկախության տարիների ընթացքում կրել են մշտապես զարգացող բնույթ»,-ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը: Հարաբերությունների այսպիսի դինամիկայի պահպանումը, ըստ նրա, պահանջում էր համագործակցության մեխանիզմների համակարգային կատարելագործում: 

«Այս պահին մենք փաստացի հասել ենք մեր համագործակցույան վերընթաց կորի բարձրագույն կետին, որին կարելի է հասնել օգտագործելով միայն երկկողմ հարաբերությունների սովորական գործիքակազմը:  Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման մարտավարությունը, որն արտացոլված է մինչև 2020 թվականը  երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրում, պետք է ուղղված լինի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և մեր տնտեսությունների կառուցվածքային և տեխնոլոգիական մոդեռնիզացմանը նպաստող  պայմանների ապահովմանը»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Այս խնդիրների լուծման հնարավորությունը Հայաստանի իշխանությունները տեսնում են միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու երկրի որոշումը կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: «Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով»,-ասաց ՀՀ վարչապետը: 

Համաժողովին ներկա են Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների կենտրոնական, տարածաշրջանային, ինչպես նաև ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, մոտ 500 գործարարներ: Համաժողովին կմասնակցում են Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում են նահանգապետները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]