1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի նախագահի հետ Վիեննայի հանդիպումից հետո Ալիևի տոնայնությունը փոխվել է. քաղաքագետ

Հայաստանի նախագահի հետ Վիեննայի հանդիպումից հետո Ալիևի տոնայնությունը 
փոխվել է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսում շարունակվող ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը էականորեն տարբերվում էր իր շեշտադրությամբ եւ ոճով: Այս անգամ կրտսեր Ալիեւն աչքի է ընկել զսպվածությամբ: Իլհամ Ալիեւը իր խոսքում մի քանի անգամ անդրադարձել է համագործակցությանն ու կարեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գագաթնաժողովի ֆորումներին մասնակցելու նպատակով Վիլնյուս մեկնած քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սպասում էի, որ նորից ավանդական պաթոսն ու քարոզչությունը կդնի ելույթի հիմքում, բայց՝ ոչ։ Վիեննայից հետո Ալիևի տոնայնությունը հստակ փոխվել է։ Եվ դա, կարծում եմ, լավ լուր է»,-ասաց Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ այս հարցում մեծ ազդեցություն է ունեցել Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից հետո ադրբեջանական հռետորաբանության մեջ նկատելի են լուրջ փոփոխություններ եւ հակառակորդը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու, պատերազմ վերսկսելու սպառնալիքներ չի տարածում:

Շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո նոյեմբերի 19-ինՎիեննայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախագահները համաձայնվել են թափ հաղորդել հետագա բանակցություններին` ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին` համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը, խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նախագահները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]