Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ուկրաինայի երկընտրանքը և Հայաստանի ռազմավարական որոշումը». Վիլեն Խլղաթյանը Վաշինգտոնում հանդես է եկել դասախոսությամբ

«Ուկրաինայի երկընտրանքը և Հայաստանի ռազմավարական որոշումը». Վիլեն 
Խլղաթյանը Վաշինգտոնում հանդես է եկել դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում կայացած սեմինարին մասնակցել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը: Վերջինս հանդես է եկել «Ուկրաինայի երկընտրանքը և Հայաստանի ռազմավարական որոշումը» թեմայով ելույթ-դասախոսությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունից, լեհական հետազոտությունների «Kosciuszko» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, ակադեմիական, հետազոտական համայնքի ներկայացուցիչներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ:

Խլղաթյանի ելույթը նվիրված է եղել Ուկրաինայի երկընտրանքին՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրոպական Միության հետ, թե միանալ Ռուսաստանի կողմից նախաձեռնված Մաքսային Միությանը, և Հայաստանի` սեպտեմբերին կայացված որոշմանը՝ միանալու Մաքսային Միությանը: «Հայաստանի որոշումը միանալ Մաքսային Միությանը ռազմավարական կարևոր որոշում էր»,- հայտարարել է բանախոսը:

Խլղաթյանը խոսել է Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքների մասին, մասնավորապես, թե ինչպես այն կանդրադառնա երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ Կիևի հարաբերությունների վերահավասարակշռմանը, եթե Ուկրաիան որոշի գնալ Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Ասոցացման համաձայնագրի հիմնարար սկզբունքներին, հատկապես այն պահանջներին, որ դրված են Յանուկովիչի վարչակազմի առաջ, և Ուկրաինայի անորոշությանը՝ լիարժեքորեն հանձնառելու ինտեգրացիայի եվրոպական կուրսը:

Խոսվել է նաև Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի` նոյեմբերի սկզբներին կայացած հանդիպման մասին դրա գաղտնի բովանդակության տեսանկյունից և այն մեծ հավանականության մասին, որ նախագահ Պուտինը խոշոր ներդրումային առաջարկություններ է խոստացել Կիևին՝  առաջիկայում Վիլնյուսի գագաթաժողովին Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դիմաց:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահի ելույթի մյուս մասը նվիրված է եղել պաշտոնական Երևանի կողմից ընդունված ռազմավարական որոշմանը` հրաժարվելու Ասոցացման համաձայնագրի համար անհրաժեշտ ԵՄ-ի հետ երեքամյա բանակցություններից և փոխարենը միանալու Մաքսային Միությանը, որը հիմնված է՝ կերպափոխվելու Եվրասիական Միության 2015թ.-ին. ինչպես է Հայաստանի այս որոշումը նշանավորում Հայաստանի մոտ 20 տարվա արտաքին քաղաքականության կոմպլիմենտարության ռազմավարության ավարտական փուլը, և ինչու էր այդ քաղաքականությունն այլևս դարձել ոչ կենսունակ: Խլղաթյանն ավարտել է ելույթը հնարավոր տարբերակներ առաջարկությամբ, որ Հայաստանի Կառավարությունը կարող է հետապնդել իր արտաքին քաղաքականության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]